Մամուլի հաղորդագրություն ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտը նշում է 5-րդ տարեդարձը
 

Ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակներում մշտապես ընդգծվում է ՌԴ և ՀՀ միջև ռազմավարական գործընկերության փաստը։ Եվ որպեսզի այդ հայտարարությունները լինեին ոչ միայն միջպետական երկկողմ հարաբերությունների գաղափարական հիմքում, այլև կյանքի կոչվեին գործնական ոլորտում, օգտագործվում են ամենատարբեր գործիքներ, որոնցից մեկն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ)։

2007թ. օգոստոսին Մոսկվայում ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի ստեղծման որոշում է ընդունվում։ Նույն թվականի նոյեմբերին Երևանում ձեռք է բերվում վերջնական համաձայնություն։ Իսկ արդեն 2008թ. փետրվարի 28-ին ՀՀ մայրաքաղաքում բացվում է ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի առաջին մասնաճյուղը։ Այս կառույցի նպատակն էր Հայաստանի պետական մարմիններին և հանրությանը տեղեկացնել ՀԱՊԿ գործունեության, նրա նպատակների ու խնդիրների վերաբերյալ։

Մեկ տարի անց ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի տնօրեն Նվեր Թորոսյանի առաջարկով 2009թ. հունիսի 18-ին գրանցվել է ՀԱՊԿ ինստիտուտը։ 2009թ. նոյեմբերի 24-ին Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն» խորագրով կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, քաղաքագետներ, փորձագետներ, ինչպես նաև ՀԱՊԿ մոսկովյան ինստիտուտի մասնագետներ, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի ներկայացուցչության բացման մասին։ Այն հիմնվեց Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի բազայի վրա։

Ինստիտուտի հիմնական նպատակն է՝

. Եվրասիական տարածաշրջանում և ժամանակակից աշխարհում ՀԱՊԿ-ի դերի և տեղի վերաբերյալ հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների անցկացում,

. տարածաշրջանում և աշխարհում ռիսկերի ամենամսյա գնահատում և վերլուծություն,

. ինտեգրման տեսության և սկզբունքների մշակում,

. ռազմաքաղաքական ինտեգրման հարցերի, այդ թվում՝ անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև հետխորհրդային տարածքում ինտեգրման աշխարհաքաղաքական ասպեկտների ուսումնասիրում,

. պետությունում ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծություն,

. ՀԱՊԿ խնդիրների վերաբերյալ գիտական սեմինարների, համաժողովների, կլոր սեղանների, այլ միջոցառումների անցկացում,

. համագործակցություն խորհրդարանականների, լրագրողների, գիտնականների, քաղաքագետների, փորձագետների, վերլուծաբանների և հանրության այլ խմբերի ներկայացուցիչների հետ,

. աշխատանք բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, շահագրգիռ կողմերին, ինչպես նաև առանձին ուսանողների և ՀՀ բուհերի ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի մասին տեղեկության տրամադրում,

. այցելություններ ՀՀ մարզեր և հանդիպումներ մարզային բնակչության հետ՝ նպատակ ունենալով ծանոթացնել ՀԱՊԿ-ի գործունեությանը,

Ստեղծվել է կամավորների խումբ՝ բաղկացած ՀՀ բուհերի ուսանողներից, լրագրողներից, փորձագետներից, վերլուծաբաններից, միջազգայնագետներից և հասակակական կազմակերպությունների անդամներից։ Կամավորների ընդհանուր թիվը 120 է։ Ներկայում գործում են ընկերական խմբեր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Կառավարման ակադեմիայում, Արցախի պետական համալսարանում, Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում (ք. Ստեփանակերտ, ԼՂՀ) և այլն։

Չբավարարվելով ձեռք բերածով՝ ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի աշխատակիցները ՀԱՊԿ քարտուղարություն քննարկման են ներկայացրել ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման առաջարկը։ Եվ ահա 2013 թ. հունվարի 29-ին ստորագրվել է Հայաստանում «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամի ստեղծման

հարցով փոխըմբռնման հուշագիր։ Ակադեմիան իրենից ներկայացնելու է գիտակրթական և տեղեկատվական-վերլուծական կենտրոն։ Մասնավորապես իրականացնելու է՝

. բարձրագույն և հետբուհական ուսուցում՝ ինչպես անվտանգության, այնպես էլ հարակից ոլորտներում,

. ռազմական, քաղաքացիական մասնագիտություններ ունեցող անձանց, մանկավարժական և գիտական կադրերի ընդունելություն, նախապատրաստում և որակավորման բարձրացում, ՀԱՊԿ-ի թրեյնինգային ծրագրերով երկարաժամկետ և կարճաժամկետ վերապատրաստում։

Additional information