Անոնս


Մամուլի հաղորդագրություն ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտը նշում է 5-րդ տարեդարձը
 

Ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր մակարդակներում մշտապես ընդգծվում է ՌԴ և ՀՀ միջև ռազմավարական գործընկերության փաստը։ Եվ որպեսզի այդ հայտարարությունները լինեին ոչ միայն միջպետական երկկողմ հարաբերությունների գաղափարական հիմքում, այլև կյանքի կոչվեին գործնական ոլորտում, օգտագործվում են ամենատարբեր գործիքներ, որոնցից մեկն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ)։

2007թ. օգոստոսին Մոսկվայում ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի ստեղծման որոշում է ընդունվում։ Նույն թվականի նոյեմբերին Երևանում ձեռք է բերվում վերջնական համաձայնություն։ Իսկ արդեն 2008թ. փետրվարի 28-ին ՀՀ մայրաքաղաքում բացվում է ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի առաջին մասնաճյուղը։ Այս կառույցի նպատակն էր Հայաստանի պետական մարմիններին և հանրությանը տեղեկացնել ՀԱՊԿ գործունեության, նրա նպատակների ու խնդիրների վերաբերյալ։

Մեկ տարի անց ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի տնօրեն Նվեր Թորոսյանի առաջարկով 2009թ. հունիսի 18-ին գրանցվել է ՀԱՊԿ ինստիտուտը։ 2009թ. նոյեմբերի 24-ին Երևանում անցկացվող «ՀԱՊԿ-ը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն» խորագրով կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, քաղաքագետներ, փորձագետներ, ինչպես նաև ՀԱՊԿ մոսկովյան ինստիտուտի մասնագետներ, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի ներկայացուցչության բացման մասին։ Այն հիմնվեց Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի բազայի վրա։

Նորություններ

03.09.2012. Հավաքակական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի մեկնաբանությունները հայ սպային սպանողին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու վերաբերյալ

Ադրբեջանի իշխանությունների որոշումը Հունգարիայի Հանրապետությունից արտահանձնված մարդասպանին ներում շնորհելը և պատասխանատվությունից ազատելը դեմ է գնում միջազգային իրավունքի նորմերին և կասկածի տակ է դնում միջպետական համակարգի հանցագործություններին հակազդելու ունակությանը:

Այդ քայլը, որը բացահայտորեն արված է ի շահ քաղաքական նպատակների, ոչ մի ձևով չի կարող արդարացվել: Առավել ևս, հանցագործի հերոսացումը ընդամենը կարող է նպաստել տարածաշրջանում իրավիճակի բորբոքմանը:

Համոզված եմ, որ միջազգային հասարակությունը չի հապաղի օբյեկտիվ գնահատական տալ կատարվածին:

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

 

Մանրամասն->>>

17-09-2012 ՀԱՊԿ ՕԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններում անցկացվեցին գլխավոր մարզումները` ուղղված զորքերի և հատուկ նշանակության ուժերի գործնական գործողությունների մշակմանը:

2012 թ. Սեպտեմբերի 17-ին ՀՀ զնված ուժերի (ԶՈՒ) «Բաղրամյան» ռազմակայանում ՀԱՊԿ-ի հետ համատեղ անցկացվող օպերատիվ ռազմավարական «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները անցկացվեց զորքերի (ուժերի) Գլխավոր մարզանք` ուղղված նրանց գործնական գործողությունների մշակմանը:

Մարզման ընթացքում մշակվեցին մտահղացմամբ նախանշված զորավարժական բոլոր դրվագները:

Մանրամասն->>>

12-09-2012 «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժություններին ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի հետ միասին առաջին անգամ կմասնակցեն Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեյի ստորաբաժանումները:

 Ս. Թ. Սեպտեմբերի 15-19-ին ՀՀ-ում կանցկացվի ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ համաձայնեցված «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները, որի ընթացքում կմշակվեն հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում: Զորավարժությանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսիայի , Ղազախստանի , Ղրղզտանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հատուկ նշանակության զինվորական միավորումներն ու օպերատիվ խմբերը, ինչպես նաև Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեյի ներկայացուցիչները ու ՄԱԿ-ի ԱՊՀ-ի , ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդները: 

Մանրամասն->>>

07-09-2012 ՄԱկ-ի և ՀԱՊԿ-ի քարտուղարությունների միջև  առաջին հեռուստակոնֆերենցիան

 ՄԱկ-ի և ՀԱՊԿ-ի քարտուղարությունների միջև  առաջին հեռուստակոնֆերենցիան, որ կայացավ ս.թ. սեպտեմբերի 6-ին, ներկայացնում էին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ  Գեննադի Նեվիգլասը որպես ՀԱՊԿ-ի պատվիրակության ղեկավար, և  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական գծով օգնական Օսկար Ֆերնանդես- Տարանկոն ու ՄԱԿ-ի քարտուղարության քաղաքական հարցերի Դեպարտամենտի Եվրոպական վարչության տնօրեն Ելիզաբեթ Սպեխերը: Հեռուստակամուրջը կապ էր հաստատել ՀԱՊԿ-ի, Նյու- Յորքում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակի և Աշխաբադում գտնվող կենտրոնական Ասիայի կանխարգելիչ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի միջև: 

Մանրամասն->>>

Additional information