ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ--IY

Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում

 

Հոկտեմբերի 23-24, 2017

Հայաստանի Հանրապետություն, Երևան

 

Կազմկոմիտե.

Մարուխյան Ոստանիկ – Կազմկոմիտեի պատվավոր նախագահ,ՀԱՊՀ ռեկտոր

Թորոսյան Գագիկ – Կազմկոմիտեի նախագահ ՀԱՊՀ, ՔԿ և ԲՏ ամբիոնի վարիչ

Թորոսյան Նվեր – Կազմկոմիտեի փոխնախագահ ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն

Գրիգորյան Արեգ – ՀԱՊՀ պրոռեկտոր

Դավթյան Վահան –բնապահպանության նախարարություն                                       

Թադևոսյան Արտաշես – ՀԱՊՀ, ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան

Ղազարյան Մերի -  ՀԱՊՀ, ՋԷ և ՇՄՊ ամբիոնի վարիչ

Մինասյան Սերգեյ – ՀՃԱ պրեզիդենտ

Սաղաթելյան Ռուբեն - §Նաիրիտ¦ ԳԱՄ գլխավոր տնօրեն

Շահբազովա Աիդա -  ՀԱՊԿ   ինստիտուտ

Չարխիֆալակյան Լարիսա – ՀԱՊՀ, ԷՈՏ և Կ ամբիոնի դոցենտ

Քոչարյան Հասմիկ - ՀԱՊՀ, ՔԿ և ԲՏ ամբիոնի դոցենտ                      

 

Քարտուղարություն. 

Քոչարյան Հասմիկ / պատասխանատու քարտուղար/

Գալոյան Աշոտ                                                      

Գևորգյան Հասմիկ

Պետրոսյան Մարինե

 

Գիտական ծրագիրը կկենտրոնացվի  վարչական շրջանների էկոլոգիական վիճակի հետազոտման ընթացիկ ձեռքբերումների վրա:

Կքննարկվեն հետևյալ հարցերը.

  • Էկոլոգիա և շրջակա միջավայրի վիճակի վերահսկում
  • Աղտոտիչների թունավորության գնահատում
  • Էկոլոգիական անվտանգության
  • էկոլոգիական ռիսկեր
  • Արտակարգ իրավիճակներից հետո էկոլոգիական միջավայրի քանակական և որակական գնահատում
  • Արտակարգ իրավիճակներում  շրջակա միջավայրի մոնիտորինգ
  • Մոնիտորինգի տեխնիկական միջոցները և տեխնոլոգիաները
  • Ջրային ռեսուրսների վերահսկում  մոնիտորինգային տվյալների հիման վրա

 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են. հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Բոլոր ներկայացված նյութերը կքննարկվեն կոմիտեի կողմից, որին իրավունք է վերապահվում ընտրել հոդվածները:

 

Թեզիսների ձևակերպման կանոնները.

 

  • Թեզիսների ներկայացման վերջնաժամկետ. 30 մայիսի, 2017թ., ՀԱՊՀ, 1-ին մասնաշենք, ՔՏ և ԲՃ ֆակուլտետ, ՔԿ և ԲՏ ամբիոն, Հասմիկ Քոչարյան,  էլեկտրոնային հասցե   Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. :
  • Թեզիսները ներկայացնել անգլերեն լեզվով:
  • Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները. թեզիսի վերնագիրը, կազմակերպության անվանումը, քաղաքը, երկիրը և բոլոր հեղինակների էլեկտրոնային հասցեները:
  • Նախապատվությունը բանավոր կամ ստենդային ներկայացման համար (խնդրում ենք ուշադրություն դարձնել. նույն հեղինակը կարող է ներկայացնել երեք թեզիսից ոչ ավելի, որոնցից մեկը կարող է լինել բանավոր)
  • Թեզիսի վերնագիրը (առավելագույնը 150 նիշ՝ ներառյալ բացատները):
  • Թեզիսների ծավալը պետք է կազմի 2000 նիշից ոչ ավելի՝ ներառյալ բացատները, առանց գրաֆիկների և աղյուսակների:

Թեզիսների ընդունման մասին հաղորդագրությունը կուղարկվի մինչև 30 մայիսի, 2017թ.: Բոլոր ընդունված թեզիսները կտպագրվեն թեզիսների ժողովածուի մեջ առանց խմբագրական ուղղումների:

Հոդվածները ընդունվում են մինչև 01 հուլիսի 2017թ. Նշված Էլեկտրոնային հասցեներով: Այդ ժամկետից հետո ստացված հայտերը և հոդվածները չեն ընդունվի:

 

Հոդվածների ներկայացման կանոնները

 

Հոդվածները ներկայացվում են  հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Ռուսերենի և անգլերենի տառատեսակը - Times New Roman  (տառաչափ 11), միջտողային հեռավորություն-1, էջի ձևաչափը- А4, աշխատանքային դաշտը- 165x252 մմ; ձախից-25 մմ, վերևից-20 մմ, աջից-20 մմ, ներքևից-25 մմ:

Առաջին էջի վերևի տողի ձախ անկյունում նշվում է ՀՏԴ ըստ ստանդարտի (նվազագույնը 6 թիվ), իսկ աջ կողմում՝ մեծատառերով ժողովածուի բաժինը (ամբողջ տողը -bold, չափը 11): Մեկ տող ներքև, կենտրոնում նշվում է հեղինակաների ա.հ. և ազգանունը (մեծատառերով-bold, չափը 11): Երկու տող ներքև, կենտրոնում մեծատառերով նշվում է հոդվածի վերնագիրը -bold, չափը 12), ևս երկու տող ներքև՝ սեղմագիրը հոդվածի լեզվով առանցքային բառերով (Italic, չափը 10): Երկու տող ներքև տրվում է հոդվածի հիմնական տեքստը: Նոր տողը տրվում է 10 մմ խորքից:

Մաթեմատիկական և քիմիական բանաձևերը ձևակեպվում են Microsoft Equation, Italic, 11 տառաչափով: Բանաձևերը բերվում են նոր տողի վրա, կենտրոնում, անհրաժեշտության դեպքում համարակալվում են նույն տողի աջ անկյունում փակագծերում:

Գրական հղումները նշվում են հոդվածից հետո տեքստտում նշված հերթականությամբ.  [1],[2], ....:

Այնուհետև բերվում է սեղմագիրը անգլերեն լեզվով:

Մեկ տող ներքև բերվում է. հեղինակների ազգանունը, անունը և հայրանունը, գիտական աստիճանը, կոչումը, կազմակերպության կրճատ անվանումը, որտեղ նա աշխատում է, հեռախոսահամարը:

А4 ձևի վրա 2 օրինակից տպված և 3,5 ձևաչափով սկավառակի վրա հոդվածը ներկայացնել պատասխանատու քարտուղարին: Խմբագրման գործընթացը հեշտացնելու համար խնդրում ենք մեկ օրինակը տպել 12 տառաչափով և 1,5 միջտողային հեռավորությամբ:

 

Additional information