Weather in Armenia

Exchange Rates of Armenian Dram (AMD)

354
ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոն
Հայերեն
Русский








                    
sample text for checking

ՀԱՊԿ ստեղծումը պայմանավորված է եղել 1992թ. մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) շրջանակներում համագործակցության զարգացմամբ: Ասել է թե՝ ՀԱՊ-ը հենք է ծառայել ՀԱԿՊ-ի ստեղծման համար:

Դա անդամ-պետությունների նախագահների գիտակցված ու կշռադատված որոշումն էր, որոնք 2002թ. մայիսին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում որոշում ստորագրեցին՝ ՀԱՊ-ի շրջանակներում համագործակցության գործող կառույցները եվ մեխանիզմները վերակազմել միջազգային տարածաշրջանային կազմակերպության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ):

2002թ. հոկտեմբերին Քիշինեւում ստորագրվեցին ՀԱՊԿ կանոնադրությունը եվ կազմակերպության իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը, որոնք 2003թ. սեպտեմբերի 18-ին անդամ-պետությունների վավերացման արարողությունների ավարտից հետո մտան ուժի մեջ:

Այդ ժամանակից ի վեր սկսում է գործել անվտանգության ոլորտում բազմակողմանի համագործակցության բոլորովին նոր մի կառույց, որը ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխին համապատասխան իր տեղն է գրավում միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների շարքում:

Այդ որականիշով ՀԱՊԿ-ը գրանցվեց ՄԱԿ-ի Քարտուղարությունում եւ ստացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դիտորդի կարգավիճակ:

Ներկայումս ՀԱՊԿ-ը ակտիվորեն համագործակցում է այդ հանրաճանաչ միջազգային կազմակերպության հետ՝ խաղաղության եւ կայունության ապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակներում, իր համագործակցությունն է կառուցւոմ ԵԱՀԿ-ի հետ՝ տարածաշրջանային անվտանգության ասպարեզում , զարգանում է համագործակցություն արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներինն դիմագրավելու գործում, ձգտում է սերտ կապեր հաստատել միջազգային այլ կառույցների հետ:

Հնգամյա լարված աշխատաանքի ընթացքում ՀԱՊԿ-ը զգալիորեն ընդարձակել է ռազմա-քաղաքական եւ արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ոլորտում համագործակցելու իր կարողությունը: Կազմակերպությունը շարունակում է վստահորեն ամրապնդել իր դիրքերը՝ ձեւավորվող միջազգային անվտանգության համակարգում:

Մոտ ապագայում ավանդական բնագավառներում համագործակցության կատարելագործմանը զուգընթաց իրենց զարգացումը կստանան փոխգործակցության նոր ուղղություններ, ինչպիսիք են՝ ՀԱՊԿ խաղաղարար ներուժի ստեղծումը, ապօրինի ներգաղթին հակազդումը, անդամ-պետությունների տղեկատվական անվտանգության ապահովումը, բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմների կարգավորումը:

Այս միջոցառումները համապատասխանում են անդամ-պետությունների ազգային եւ համընդհանուր շահերին, եւ դրանց իրականացումը կամրապնդի կազմակերպության կարողունակությունը, կապահովի նրա հարաճուն եւ դինամիկ սոցիալ-տնտեսական զարգացումը, կբարձրացնի նրա դերն ու նշանակությունը` որպես անվտանգության բազմաֆունկցիոնալ կառույց:


Մամլո խորհրդակցություն

Նիստ

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /I մաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /II մաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /IIIմաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /IV մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /I մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /II մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /IIIմաս/

ՀԱՊԿ ՏԱՄԿ-ի բացումը Երեւանում /I մաս/

ՀԱՊԿ ՏԱՄԿ-ի բացումը Երեւանում /II մաս/

«ԱԼՄ» հոլդինգի եւ ՀԱՊԿ ՏԱՄԿ միջեւ ԱՍՎԿ համաձայնագրի կնքումը: 29.02.2008թ. /I մաս/

«ԱԼՄ» հոլդինգի եւ ՀԱՊԿ ՏԱՄԿ միջեւ ԱՍՎԿ համաձայնագրի կնքումը: 29.02.2008թ. /II մաս/

Բորդյուժայի հատուկ հարցազրույցը 02.09.2008թ.

Բորդյուժայի այցր Երևան/I մաս/

Բորդյուժայի այցր Երևան/II մաս/
Գլխավորը    ՀԱՊԿ Հայաստան    ՀԱՊԿ    ՀԱՊԿ-Հայաստան լուրեր    Նորմատիվ-իրավական ակտեր    Տեսանյութեր    Պատկերասրահ    Կոնտակտներ    Տվյալների բազա   
© 2009