Weather in Armenia

Exchange Rates of Armenian Dram (AMD)

350
ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոն
Հայերեն
Русский








                    
sample text for checking


2008թ. փետրվարի 28-ին ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական առաջին կենտրոնի (ՏԱՄՀԿ ՀԱՊԿ)բացման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը մասնակցում էին ընդհարումների կանխատեսման կենտրոնի եւ ահաբեկչական ապառնալիքների վերլուծական կենտրոնի տնօրեն Ռամիլ Լատիպովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Սերեգինը, Հայաստանում ԵԱՀԿ ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Կարել Հոֆսրան, Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի տեղակալ Մարկ Վոյանիչը, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնակցային ծառայության սահմանապահ վարչության պետ Ս. Պ. Բոնդարեւը, «Օրենք եւ իրավասություն» ամսագրի գլխավոր խմբագիր Տ. Ա. Բալասյանը, «Ռոս-զարուբեժցենտը» (ԱԳՆ ՀՀ-ում) ներկայացուցիչ Ա. Պ. Նիկոլայեւը, «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության նախագահ Դ. Ֆ. Կուզինան, ԱԼՄ հոլդինգի սեփականատեր Տ. Կ. Կարապետյանը, ինչպես նաեւ դիվանագետներ, փորձագետներ եւ հայաստանյան ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ: ՏԱՄՀԿ ՀԱՊԿ ազգային ներկայացուցչության բացման արարողությունը սկսվեց ՀԱՊԿ-ի ակզբնավորման ու կայացման փուլերի, նրա գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Ռ. Լատիպովի խոսքերով բավականին խոսուն է այն փաստը, որ այս կենտրոնը հիմնադրվում է հենց Հայաստանում, եւ այն պատահական չէ, քանզի Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի առաջատար գործընկերը:

Այս քայլը պայմանավորված էր ինչպես ՀԱՊԿ-ի մասին տեղեկատվության, այնպես էլ կազմակերպության նկատմամբ քաղաքացիների ցուցաբերած հետաքրքրության բացը լրացնելու միջոցով:

Ինչպես նշեց ՀԱՊԿ քաղաքական համագործակցության վարչության խորհրդական Անատոլի Չունտուլովը, Հայաստանում ՏԱՄՀԿ-ի բացումը երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքի արդյունք է, որը կոչված է գործակցել հասարակության հետ: ՀԱՊԿ ՏԱՄՀԿ-ի ազգային ներկայացչության տնօրեն Նվեր Թորոսյանը հայտարարեց, որ սույն կենտրոնի բացումը հույժ հիմնավորված է, քանզի ՀԱՊԿ-ի մասին իրազեկությունը առկա էր հասարակության բոլոր շրջաններում: Նրա խոսքերով կենտրոնի հիմնական եւ առաջնային խնդիրը ԶԼՄ-ների, հասարակության, կառավարության ներկայացուցիչների, տարբեր հասարակական եւ ոչ կառավարչական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների հետ տեղեկատվության պակասի լրացման աշխատանք է լինելու:

Կենտրոնի բացումը ողջունեցին մի շարք ճանաչված քաղաքական գործիչներ, կազմակերպություններ, դիվանագետներ, փորձագետներ, հայաստանյան գործիչներ:



Մամլո խորհրդակցություն

Նիստ

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /I մաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /II մաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /IIIմաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /IV մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /I մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /II մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /IIIմաս/

ՀԱՊԿ ՏԱՄԿ-ի բացումը Երեւանում /I մաս/

ՀԱՊԿ ՏԱՄԿ-ի բացումը Երեւանում /II մաս/

«ԱԼՄ» հոլդինգի եւ ՀԱՊԿ ՏԱՄԿ միջեւ ԱՍՎԿ համաձայնագրի կնքումը: 29.02.2008թ. /I մաս/

«ԱԼՄ» հոլդինգի եւ ՀԱՊԿ ՏԱՄԿ միջեւ ԱՍՎԿ համաձայնագրի կնքումը: 29.02.2008թ. /II մաս/

Բորդյուժայի հատուկ հարցազրույցը 02.09.2008թ.

Բորդյուժայի այցր Երևան/I մաս/

Բորդյուժայի այցր Երևան/II մաս/
Գլխավորը    ՀԱՊԿ Հայաստան    ՀԱՊԿ    ՀԱՊԿ-Հայաստան լուրեր    Նորմատիվ-իրավական ակտեր    Տեսանյութեր    Պատկերասրահ    Կոնտակտներ    Տվյալների բազա   
© 2009