Weather in Armenia

Exchange Rates of Armenian Dram (AMD)

349
ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոն
Հայերեն
Русский








                    
sample text for checking

2008թ. սեպտեմբերի 2-ին ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնում տեղի է ունեցել Ն. Ն. Բորդյուժայի բրիֆինգը: Հանդիպման սկզբում նա շնորհակալություն է հայտնել պրն. Թորոսյանին բարի կամքի եւ ձեռնարկած քայլերի համար, որը թուլ է տալիս ավելի ակտիվ եւ նպատակադրված տարածել այժ ՀԱՊԿ-ում առկա տեղեկատվությունը: Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ կազմակերպությունը կարիք է զգում նման տեղեկատվական աջակցության գիտակցելով, որ կազմակերպությունը այնքան հզոր չէ այսօր ֆինանսական տեսակետից, ինչպես ՆԱՏՕ-ն, որը միլիոնավոր դոլլարներ է ծախսում եւ հանրության իրազեկումը համարում է իր գործունեության ծատ կարեւոր ու լուրջ ուղղություններից մեկը:

Մամուլի ասուլիս ժամանակ Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում մշտապես քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ եւ նշել նաեւ, որ կազմակերպության շրջանակներում նաեւ դիտարկվում են Ադրբեջանի կողմից ներկայացվող բանաձեւերը եւ անդամ-պետությունների տեսակետները դրանց վերաբերյալ:

«Բնականաբար մենք խոսում ենք այն բանաձեւերի մասին, որոնք առաջարկվում են ադրբեջանական կողմից եւ միաձային քվեարկության մասին: Իհարկե մենք խոսում ենք հիմնախնդրի հետ կապված քաղաքական ասպեկտի մասին: Բոլոր պետությունները հակված են սառեցված կոնֆլիկտների խաղաղ լուծմանը»,-ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան: Հ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար հատուկ նշել է, որ ՆԱՏՕ-ն կարող է օգտվել ստեղծված իրավիճակից՝ Ուկրաինային դաշինքի մեջ ներգրավելու գործընթացը արագացնեու համար: «ՆԱՏՕ-ն, իհարկե, կօգտվի ներկայիս իրադրության պայմաններից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ցլիկին քաշում են, իսկ նա համառում է: Ահա այսպես է այսօր բնութագրվում, ամեն դեպքում գոնե Ուկրաինայի հարցը»,- ասել է Ն. Բորդյուժան:

Նրա խոսքերով, իրադրությունն այժմ շատ պարզորոշ է, բոլոր դիմակները պատռված են: «Մենք այժմ տեսնում են՝ ով ով է, եւ ինձ արդեն հասկանալի է, թե ինչու ՆԱՏՕ-ն չէր ցանկանում համագործակցել կազմակերպության հետ՝ ՀԱՊԿ ձեւաչափում: Նախկինում տրված զանազան բացատրությունները ինձ համար ոչ այնքան հասկանալի էին: Իսկ ահա այժմ բոլորին պարզ է, թե ինչու էին մերժվում մեր նախաձեռնությունները, այդ թվում եւ Աֆղանստանից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցի վերաբերյալ: Երեւում է, որ ՆԱՏՕ-ի «ավագ եղբայրները» իրենց պատճառներն ունեին, եւ այդ պատճառներն շուտով բացահայտվեցին:»,-նշել է Բորդյուժան: Նրա խոսքերով ,բոլոր տեսակի ակնարկները, թե Ռուսաստանը պատրաստ է գրավել Ղրիմը եւ այլն, հենց այնպես չէին արվում:



Մամլո խորհրդակցություն

Նիստ

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /I մաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /II մաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /IIIմաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /IV մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /I մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /II մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /IIIմաս/

ՀԱՊԿ ՏԱՄԿ-ի բացումը Երեւանում /I մաս/

ՀԱՊԿ ՏԱՄԿ-ի բացումը Երեւանում /II մաս/

«ԱԼՄ» հոլդինգի եւ ՀԱՊԿ ՏԱՄԿ միջեւ ԱՍՎԿ համաձայնագրի կնքումը: 29.02.2008թ. /I մաս/

«ԱԼՄ» հոլդինգի եւ ՀԱՊԿ ՏԱՄԿ միջեւ ԱՍՎԿ համաձայնագրի կնքումը: 29.02.2008թ. /II մաս/

Բորդյուժայի հատուկ հարցազրույցը 02.09.2008թ.

Բորդյուժայի այցր Երևան/I մաս/

Բորդյուժայի այցր Երևան/II մաս/
Գլխավորը    ՀԱՊԿ Հայաստան    ՀԱՊԿ    ՀԱՊԿ-Հայաստան լուրեր    Նորմատիվ-իրավական ակտեր    Տեսանյութեր    Պատկերասրահ    Կոնտակտներ    Տվյալների բազա   
© 2009