Weather in Armenia

Exchange Rates of Armenian Dram (AMD)

358
ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոն
Հայերեն
Русский








                    
sample text for checking


Արդի մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու բնագավառում ՀԱՊԿ-ի գործունեությունը դառնում է էլ ավելի արդյունավետ, երկարաժամկետ եւ համալիրային:

Արդեն 2000թ. Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (ք. Մինսկ) ստորագրվել էր ՀԱՊ-ի արդյունավետության բարձրացման եւ արդի աշխարհաքաղաքական իրավիճակին նրա հարմարեցման մասին հուշագիրը, որի իրականացմամբ պայմանագիրը ուղղորդվեց միջազգային եւ տարածաշրջանային նոր սպառնալիքներին եւ մարտահրավերներին հակազդելու նպատակին:

Հուշագրում շեշտվում է. «Անհրաժեշտ է համարվում, որպեսզի ՀԱԽ-ի միջպետական մարմինները ավելի ջանադիր գործեն այդ ուղղությամբ` նախաձեռնելով միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ավելի կոնկրետ գործողություններ:

Այդ ասպարեզում ջանքերի կոորդինացման համար նպատակահարմար է որպես ՀԱԽ-ի խորհրդակցական մարմին ստեղծել անդամ-պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտե (ԱԽՔԿ):

Հուշագրում ներկայացված այդ գրառումը իրականացվել է ԱԽՔԿ ստեղծելու որոշումը ստորագրելու արարողությամբ:

2001թ. մշակվեց միջազգային ահաբեկչությունը դիմակայելու պլան: Պետություններին ուղարկվեցին առաջարկություններ՝ կազմակերպության անդամ-պետությունների հակաահաբեկչական պոտենցիալը բարձրացնելու վերաբերյալ:

Այժմ այդ ուղղությամբ աշխատում է ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով ԱԽՔԿ-ին կից ստեղծված փոարձագետների աշխատանքային խումբը:

Վերջին ժամանակներս ի լրումն գոյություն ունեցող կառույցների՝ ստեղծվել եւ իրենց աշխատանքն են ծավալում Թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդող իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացնող խորհուրդը, ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների ապօրինի ներգաղթի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացնող խորհուրդը , ՀԱՊԿ անդամ-պետությունների արտակարգ իրավիճակների կոորդինացնող խորհուրդը:

Գործնականում կազմակերպության կողմից այդ ուղղություններով կատարվող միջոցառումները հաջողությամբ զարգանում եւ տալիս են իրական արդյունքներ:

Կատարելագործվում է համաթմրանյութային «Կանալ» օպերացիայի կազմակերպումն ու իրականացումը, ընդարձակվում է նրա մասնակիցների շրջանակը (կազմակերպված վերջին օպերացիային դիտորդի կարգավիճակով մասնակցեցին իրավապահ կառույցների ներկայացուցիչներ Ադրբեջանից, Աֆղանստանից, ՉԺՀ-ից, Լատվիայից, Լիտվայից, Մոնղոլիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Էստոնիային, Թուրքմենիստանից, ինչպես նաեւ ինտերպոլից):

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ ՀԱՊԿ անդամ-պետությունները ազգային իրավասու մարմինների կողմից 2006թ.-ից ակսած անց են կացվում միջոցառումներ ապօրինի ներգաղթին հակազդելու ուղղությամբ: Վերջին օպերացիան կրում էր «Անլեգալ-ՀԱՊԿ-2007» պայմանական անվանումը:

Ոչ սովորական իրավիճակը, որը անցած ձմռանը առաջացել էր Տաջիկստանում, ի ցույց դրեց բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների (ԱԻ) հետեւանքների վերացման եւ կանխարգելման ասպարեզում կազմակերպության պոտենցիալի կիրառման հրատապությունն ու պահանջվածությունը:

2008թ. մարտին Կոորդինացիոն խորհրդի առաջին նիստին , բացի կազմակերպչական հարցերից դիտարկվեցին ԱԻ կանխարգելմանը վերաբերող կոնկրետ միջոցներ:

Իրագործվում են տեղեկատվական անվտանգության բնագավառում ՀԱՊԿ-ի գործունեության կազմակերպմանն առնչվող միջոցառումներ:

Ստեղծվել եւ գործում է ԱԽՔԿ-ին կից ժամանակավոր աշծատանքային խումբ, որը Քարտուղարության հետ պատրաստում է համապատասխան ծրագրի նախագիծ:

Տեղեկատվական-վերրլուծական ուղղությամբ հիմնական ուշադրությունը դարձվել է արդի սպառնալիքներին եւ մարտահրավերներին տեղեկատվական դիմակայման համակարգի ստեղծմանը եւ կազմակերպության դրական իմիջի բարձրացմանը ու ամրապնդմանը:

Նշված միջոցառումների ողջ ցանկը, բացի սպառնալիքների մեկուսացումից, կոչված է նաեւ անդամ-պետությունների համագործակցության եւ ՀԱՊԿ-ին իրենց անդամակցությունը ամրապնդելու նպատակին:





Մամլո խորհրդակցություն

Նիստ

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /I մաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /II մաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /IIIմաս/

ՀԱՊԿ-ի 15-ամյակը /IV մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /I մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /II մաս/

Բորդյուժայի բրիֆինգը /IIIմաս/

ՀԱՊԿ ՏԱՄԿ-ի բացումը Երեւանում /I մաս/

ՀԱՊԿ ՏԱՄԿ-ի բացումը Երեւանում /II մաս/

«ԱԼՄ» հոլդինգի եւ ՀԱՊԿ ՏԱՄԿ միջեւ ԱՍՎԿ համաձայնագրի կնքումը: 29.02.2008թ. /I մաս/

«ԱԼՄ» հոլդինգի եւ ՀԱՊԿ ՏԱՄԿ միջեւ ԱՍՎԿ համաձայնագրի կնքումը: 29.02.2008թ. /II մաս/

Բորդյուժայի հատուկ հարցազրույցը 02.09.2008թ.

Բորդյուժայի այցր Երևան/I մաս/

Բորդյուժայի այցր Երևան/II մաս/
Գլխավորը    ՀԱՊԿ Հայաստան    ՀԱՊԿ    ՀԱՊԿ-Հայաստան լուրեր    Նորմատիվ-իրավական ակտեր    Տեսանյութեր    Պատկերասրահ    Կոնտակտներ    Տվյալների բազա   
© 2009