Ռազմական համագործակցությունը` որպես կայունության եւ անվտանգության պահպանման հիմնական լծակ, դիտարկվում է ՀԱՊԿ-ի ռազմական շինարարության հիննական ուղղություններին եւ անդամ-պետությունների նախագահների կողմից հաստատված դրանց իրագործման պլանին խիստ համապատասխան:
Հիմնական ջանքերը կենտրոնացվում են կազմակերպության հավաքական ուժերի ստեղծման վրա, որն իր մեջ ընդգրկում է ղեկավարման, կապի, ՀՕՊ-ի, հետախուզության եւ ռազմական բաղադրիչի լիարժեք գործունեությունն ապահովող այլ միջոցներ:
Հատուկ ուշադրություն է դարձվում ազգային կոնտիգենտների օպերատիվ եւ մարտական պատրաստվածությանն ուղղված ձեռնարկումներին (ամենամյա «Ռուբեժ» համընդհանուր զորավարժությունը, ինչպես նաեւ երկկողմ եւ համատեղ մարզումներ):
Ակտիվորեն է զարգանում ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ):
Կազմակերպության շրջանակներում մշակվել եւ կիրառվում է նախադեպը չունեցող միջպետական իրավանորմատիվային փաթեթ, որը պարտավորեցնում է անդամ-պետություններին կատարել ռազմական նշանակության արտադրանքի (ՌՏՀ) ինքնամատակարարման պայմաններին համապատասխանող փոխմատակարարում («ՌՏՀ հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիր), ընդունվել են ՌՏԱ մատակարարման շահավետ սկզբունքները ոչ միայն զինված ուժերի, նաեւ այլ զորքերի ու զորամիավորումների վրա տարածվող լրացուցիչ փաստաթղթեր: Դրանց կիրառման դաշտում ընդգրկվում են նաեւ իրավապահ եւ հատուկ ծառայությունների մարմիններ («Հատուկ տեխնիկայի մատակարարման համաձայնագիր»):
Ընդունվել է ծայրահեղ իրավիճակներում ՀԱՊԿ անդամ-պետություններին ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու մեխանիզմի միջպետական հատվածը («Ագրեսիայի վտանգի ծագման եւ կիրառման դեպքերում ռազմատեխնիկական օգնության մասին» արձանագրություն), որը պետք է լրացվի նաեւ նման օգնությունների օպերատիվությունն ապահովող ներպետական մեխանիզմներով:
Այլ միջազգային կազմակերպությունների գործառույթներում իր նախատիպը չունի նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվող զինված ուժերի եւ այլ զորքերի ու զորամիավորումների համար զինվորական կադրեր պատրաստելու միասնական համակարգը:
Այդ նպատակով մշակվել եւ պետությունների ղեկավարների կողմից 2005թ. մայիսին Մոսկվայում ստորագրվել է «ՀԱՊԿ անդամ-պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին» համաձայնագիր:
Այժմ նման փաստաթուղթ է մշակվում՝ նույն սկզբունքները իրավապահ եւ հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման գործառույթի վրա տարածելու նպատակով:
Իր աշխատանքներն է ակտիվացնում ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը:
Նրա շրջանակներում է Գործարար խորհուրդը, որի կազմի մեջ են ընդգրկվել ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների ՌԱԿ-երի խոշորագույն ձեռնարկությունների ղեկավարները: