Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եվ ճիշտ գնահատելով իր հնարավորությունները՝ ՀԱՊԿ-ը ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ ծագող սպառնալիքները եվ մարտահրավերները չեզոքացնելու համար:
Կատարելագործվել է կազմակերպության անդամ-պետությունների արտաքին քաղաքական գործունեության կոորդինացումը (մի շարք դիրքային փաստաթղթերի համաձայնեցում), արտաքին քաղաքական խորհրդակցությունների անցկացում, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության զարգացում (ԵվրԱսՏՀ, ՇՀԿ, ԵՄ, ՆԳՄԿ եվ այլն);
Հավաքական անվտանգության խորհրդի 2007թ. հոկտեմբերին Դուշամբեյում կայացած նստաշրջանում ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը ընդունեց ոոշում՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին-քաղաքական գործունեության կոորդինացման մեխանիզմների կատարելագործման մասին, որով որոշակիացվեցին կազմակերպության համապատասխան մարմիններին տրվող եւ տվյալ ոլորտին վերաբերող հանձնարարականները:
Ստորագրվել են ՀԱՊԿ-ի եվ ՇՀԿ-ի քարտուղարությունների միջեւ համագործակցության հուշագիրը եւ ՀԱՊԿ եւ ԵվրԱսՏՀ-ի քարտուղարությունների միջեւ համագործակցության արձանագրությունը, որոնց հիման վրա ծավալվում են նպատակաուղղված, փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող համատեղ գործողություններ:
Կոորդինացված աշխատանք է տարվում աֆղանական ուղղությամբ: Ստեղծվել եւ գործում է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցերով աշխատանքային խումբը:
Կանոնավոր հիմքերի վրա են դրված ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Հյուսիսատլանտյան դաշինքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ անդամ-պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունները: (Այսպես, 2008թ. փետրվարին Բրյուսելում կայացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի եւ մշտական ներկայացուցիչների հանդիպումը: Քննարկվեցին գործողությունների կոորդինացման եվ ՀԱԴ-ի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները):
Նոր զարգացումներ ստացան միջպառլամենտական համագործակցությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում:
2006թ. նոյեմբերին հիմնված ՀԱՊԿ Պառլամենտական ասամբլեան հնարավորություն կտա լուրջ աջակցություն ապահովել կազմակերպության գործունեությանը պառլամենտական մակարդակով: