 Փետրվարի 17-ին ՀԱՊԿ-ի բազային ուսւոմնական հաստատությունում ՝ ՌԴ ՆԳ
նախարարության Դոմոդեդովոյի որակավորման բարձրացման համառուսական ինստիտուտում
կայացավ ՀԱՊԿ անդամ-պետությունների եւ Աֆղանստանից ու Թուրքմենստանից
սպառնալիքների դեմ պայքարի մասնագետների 2009թ. առաջին խմբաքանակի ուսուցման
ավարտի արարողությունը: [17.2.2009]
Հիշեցնենք, որ 2007թ.-ից ի վեր արդեն մի քանի աֆղանական թմրաոստիկակական խմբեր են մասնակցել ՌԴ ՆԳ
նախարարության որակավորման բարձրացման համառուսական ինստիտուտին կից Միջազգային միջգերատեսչական
կենտրոնի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասնաճյուղի նախապատրաստական
դասընթացներին:
Թմրասպառնալիքների դեմ պայքարի թեմատիկ-ուսումնական սեմինարներին մասնակցում էին ՀԱՊԿ Քարտուղարության
փորձագետները:
Աֆղանստանցի աշխատակիցների նախապատրաստման գործընթացը իրականացվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի
նախագծի շրջանակներում:
|
|
|
|
|