2009 թ. փետրվարի 26-ին ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Ռ. Կ. Անանյանի
նախագահությամբ անցկացվեց ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաեւ
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ն. Ն. Բորդյուժան
[26.2.2009]
Լիազոր ներկայացուցիչները ավարտեցին ՀԱՊԿ-ի եւ ԵվրԱսիական տնտեսականա համագործակցության
կազմակերպության հետ (ԵվրԱսՏՀ) փոխգործողությունների հիմնական ուղղությունների ցանկի նախագծի
համաձայնեցումը:
Նախատեսվոմ է, որ, այդ կազմակերպություններին անդմակցող պետությունների տնտեսական, քաղաքական եւ այլ
շահերից ելնելով, ՀԱՊԿ եւ ԵվրԱսՏՀ-ը կոորդինացնելու են իրենց գործունեությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք
են ՝ իրավապահ (թմրաբիզնեսի, տնտեսական եւ այլ համագործակցությունների դեմ պայքարի ), ֆինանսական
ահաբեկչության եւ հանցագործ ճանապարհով ստացված եկամուտների լվացման ընդդիմագրավման, բնակչության
միգրացիոն կանոնակարգման (աշխատանքային միգրացիա, մարդկանց առեւտրի արգելման, ապօրինի միգրացիայի
ուղիները շրջափակելու եւ այլն):
Կազմակերպությունները մտադիր են նաեւ համատեղ գործունեություն ծավալել էներգետիկ անվտանգության
բնագավառում, այդ թվում՝ հիդրոտեխնիկական կառույցների եւ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այլ
օբյեկտների անվտանգության ապահովման, տրանսպորտային համակարգերի եւ օդային տարածքների անվտանգության,
բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակների հետ առնչվող վնասների վերացման եւ դրանց կանխարգելման
բնագավառում:
Նշված խնդիրների իրականացման շրջանակներում ՀԱՊԿ-ն եւ ԵվրԱսՏՀ-ն կկոորդինացնեն իրենց ուժերը իրավապահ
մարմիններին, սահմանային եւ մաքսային ծառայություններին, արտակարգ իրավիճակների պետական կառույցների
համար անհրաժեշտ կադրերի պատրաստման բնագավառում:
ՀԱՊԿ-ն եւ ԵվրԱսՏՀ-ն պլանավորում են հատուկ ուշադրություն դարձնել կազմակերպություններին անդմակցող
պետությունների ռազմա-տնտեսկան համագործակցության հարցերին, միջպառլամենտական համագործակցության
ոլորտի, Աֆղանստանի հետկոնֆլիկտային կառուցման եւ այլ հարցերին:
Կազմակերպությունների համատեղ գործունեության ցանկի նախագիծը պլանավորվում է քննարկել ՀԱՊԿ
Քարտուղարության եւ ԵվրԱսՏՀ-ի Ինտեգրման կոմիտեի համատեղ նիստում:
|
ՌԴ ՆԳ նախարարության որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում
սեմինար-խորհրդակցության մասին
[19.2.2009]
2009թ. փետրվարի 18-19 Դոմոդեդովոյում ՌԴ ՆԳ նախարարության որակավորման բարձրացման
համառուսաստանյան ինստիտուտում, որը 2006թ.-ից ի վեր հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-երկրների հատուկ
ծառայությունների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների լրացուցիչ մասնագիտական կրթության բազային
ուսումնական հաստատությունը, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի հետ համատեղ անցկացվեց
սեմինար-խորհրդակցություն՝ նվիրված թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, մարդկանց վածառքի եվւ
ահաբեկչության դեմ պայքարում ներքին գործերի մարմինների աշխատանքների կոորդինացման հարցերին:
Սեմինարին մասնակցում էին Ռուսաստանի եւ Տաջիկստանի իրավապահ մարմինների, ՀԱՊԿ Քարտուղարության, ՌԴ
ՆԳՆ կառավարման ակադեմիայի, հակաահաբեկչության կենտրոնի, բնապահպանման կոմիտեի
ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում բարձրակարգ փորձագիտական մակարդակով լուսաբանվեցին այնպիսի կարեւոր թեմաներ,
ինչպիսիք են՝ հակաահաբեկչական համատեղ միջոցառումների իրավական ռեժիմը, թմրանյութերի անօրինական
շրջանառությունը, ՌԴ-ում եւ Տաջիկստանում ահաբեկչությունը, մարդկանց առեւտրի, թմրանյութերի ապօրինի
շրջանառությունը եւ այլ ոլորտներում համատեղ կոորդինացված համալիր միջոցառումների կազմակերպումը, ՀԱՊԿ-ի
գործունեությունը նոր սպառնալիքներին եւ մարտահրավերներին ընդդիմագրավվման ուղղությամբ, Աֆղանստանում
ազգային համաձայնության մասին եւ այլն:
Կայացավ տեղեկատվության եւ կարծիքների փոխանակում քննարկվող թեմաների շուրջ, ինչպես նաեւ Կենտրոնական
Ասիայի տարածաշրջանում ծավալվող իրավիճակի վերաբերյալ:
|
|
| Անոնս |
2009թ. փետրվարի 13-ին Մոսկվայում ՀԱՊԿ-ի Քարտուղարությունում (Վարվարկայի փ., 7) կանցկացվի ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Ն. Ն. Բորդյուժայի մամլո-ասուլիսը՝ «ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը» թեմայով:
|
|