Weather in Armenia

Exchange Rates of Armenian Dram (AMD)

334
ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոն
Հայերեն
Русский








                    
sample text for checking

Հիմնականը Գործունեությունը
Այն մասին, որ գործընկերությունը ՌԴ-ի եվ ՀՀ-ի միջեւ համարվում է ռազմավարական, մեկ անգամ չէ, որ հայտարարվել է ամենաբարձր մակարդակներում, ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ՀՀ-ում: Նրա համար, որպեսզի այդ հայտարարությունները լինեն ոչ միայն երկկողմանի միջազգային հարաբերությունների գաղափարական հիմք, այլեւ իրականացվեն գործնական ոլորտում, օգտագործվել եւ օգտագործվում են ամենատարբեր միջոցներ: Նրանցից մեկն էլ համարվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ):

Այնուամենայնիվ, ճիշտ չէր լինի թերագնահատել այն փաստը, որ հասարակության հասարակական եւ քաղաքական շրջանակներում ՀԱՊԿ-ի վերաբերյալ տեսակետները միանման չեն: Այս երեւույթի պատճառը, ընդհանրապես, տեղեկատվության պակասն է ՀԱՊԿ-ի գործունեության մասին եւ այդ կազմակերպության շրջանակներում ՌԴ-ի եւ ՀՀ- ի համագործակցության: Մյուս կողմից՝ հանրապետություններում գործող թերթերն, իրենց առանձնահատկություններից ելնելով, ի վիճակի չեն լրացնել այդ ինֆորմացիոն վակումը:

Այսպիսով, ՀՀ-ում հասունացել էր պահանջարկը այնպիսի կենտրոնի, որը կարող էր ամբողջությամբ բավարարել շահագրգիռ անձանց հետաքրքրությունները տեղեկատվական շրջանակներում, ՀԱՊԿ-ի գործունեության մասին, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին:

Երեւանում նրա ստեղծման հետ առաջին անգամ ԱՊՀ-ի տարածքում պետք է ի հայտ գար ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության կենտրոն:

Այդ մտքի գործնական իրականացման համար 2007թ. օգոստոսին Մոսկվայում որոշում ընդունվեց ստեղծել ՏԱՄՀԿ, իսկ արդեն 2007թ. նոյեմբերի 9-ին Երեւանում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս, որի խնդիրն էր ՌԴ-ի եվ ՀՀ- ի ռազմավարական գործունեության զարգացման եւ ամրապնդման հեռանկարի վերլուծությունը եւ ՀԱՊԿ-ի ինֆորմացիոն աջակցության կենտրոնի ստեղծումը: Կոնֆերանսի ավարտից հետո կնքվեց եզրափակիչ համաձայնագիր:

ՀԱՊԿ-ի տեղեկատվական աջակցության կառույցների ստեղծումը հիմք է հանդիսանում ռուս-հայկական հարաբերություններում նոր քաղաքականության: Եւ այսօր, երբ աշխարհում շատ հարցեր որոշում են ինֆորմացիոն հոսքերը (տեղեկատվությունները), ՀԱՊԿ-ի գործունեության մասին տեղեկատվության բացակայությունը մեծ վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին ստրատեգիական տեսանկյունից, իսկ ոչ ընթացիկ քաղաքական պահի տեսանկյունից բավականին ուժեղ հարվածում է ՀԱՊԿ-ի ապագային: ՏԱՄՀԿ-ն պետք է հնարավորություն տա բոլոր ցանկացողներին, մասնագետներին, փորձագետներին, բնակչությանը ոչ միայն ծանոթանալ այն բանին, թե ինչ է ՀԱՊԿ-ն, այլ ստանալ համընդհանուր, իրական եվ արժեքավոր տեղեկատվություն առաջին ձեռքից, որը կխթանի գիտական առաջընթացին, ամենատարբեր հետազոտությունների իրականացմանը, որի համար էլ որոշվեց ստեղծել այդպիսի հարթակ:

Գլխավորը    ՀԱՊԿ Հայաստան    ՀԱՊԿ    ՀԱՊԿ-Հայաստան լուրեր    Նորմատիվ-իրավական ակտեր    Տեսանյութեր    Պատկերասրահ    Կոնտակտներ    Տվյալների բազա   
© 2009