ՀԱՊԿ ՏԱՄՀԿ գործունեությունը (նպատակներն ու խնդիրները)
ՀԱՊԿ ՏԱՄՀԿ գրասենյակը իր գործունեությամբ ծրագրում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել
ՀԱՊԿ-ին տեղեկատվության աջակցություն: ԶԼՄ-ների միջոցով տեղեկացնել ՀԱՊԿ գործունեությանը եւ հեռանկարային
ծրագրերին պետական եւ քաղաքական գործիչներին, այդ թվում եւ ոչ կառավարական կազմակերպություններին:
Մասնավորապես՝
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին տեղեկատվության տարածում,
հավաքական անվտանգությանը աջակցություն ապահովող տեղեկատվության տարածում, սեմինարների կազմակերպում,
կլոր սեղանների, խորհրդակցությունների եւ այլ միջոցառումներ կազմակերպում,
հավաքական անվտանգության ապահովման վերաբերյալ երկրի բնակչության իրազեկում,
գիտական, դասախոսական, լուսավորչական եւ կրթական գործունեության իրականացում,
հասարակության սոցիալական եւ ազգային խավերի շրջանում հոգեւոր եւ բարձր բարոյական հարաբերությունների
ամրապնդմանն աջակցություն, հասարակության տարբեր խավերի միջեւ փոխըմբռնման եւ ընկերության ամրապնդմանն
ուղղված ծրագրերի եւ միջոցառումների իրականացում
Վերը թվարվածները պետք է իրականացվեն ԲՈՒՀ-երում, դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում
կրթագործնական, ինֆորմացիոն-տեղեկատվական, սոցիալ-քաղաքական բնույթի լայնամասշտաբ ծրագրերի միջոցով,
ինչպես նաեւ ուսումնամեթոդական գրականության, ԶԼՄ-ներ եւ այլ հասանելի խողովակների, կլոր սեղանների
միջոցով ակտիվ քարոզչությամբ:
Տեղեկատվական աջակցության հասարակական կենտրոնը պետք է հնարավորություն տա բոլոր ցանկացողներին
ստանալ իրական արդյունքներ, որոնք կաջակցեն գիտական աճին, ինչպես նաեւ հետազոտությունների անցկացմանը:
Կենտրոնը կհամագործակցի նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող վերլուծական կենտրոնների հետ:
Հենց միայն վերլուծական կենտրոնների ցանցի միասնական աշխատանքի միջոցով է հնարավոր ստեղծել այնպիսի
իրնֆրակառույց, որը կարողունակ կլինի եւ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների երակարակեցության
երաշխիքը կհանդիսանա:
Կենտրոնը համարվում է գործող մարմին, որտեղ պետք է հավաքվեն փորձագետներ, հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ հետաքրքրված Հայաստանի համար ՀԱՊԿ արդյունավետության եւ
նպատակահարմարության գաղափարի տարածման գործում, ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ն, եւ ինչու է
հանրությանը օգտակար պաշտպանել քաղաքական որոշումները եւ քաղաքական կուրսը՝ ուղղված Հայաստանի
հարաբերությունների ամրապնդմանը ՀԱՊԿ անդամ-պետությունների հետ:
Եւ այսօր, երբ աշխարհում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական հոսքերը, ՀԱՊԿ գործունեության մասին
լուսաբանման պակասը մեծ վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին՝ ռազմավարական տեսանկյունից,
եւ ոչ թե ընթացիք քաղաքական պահի՝ բավական ուժեղ հարված հասցնելով ՀԱՊԿ ապագայի ուղղությամբ:
Ազգային ներկայացուցչությունը նպատակադրվում է մոտ ապագայում մասնաճյուղեր բացել նաեւ Վանաձորում եւ
Գյումրիում: Դրան նպաստում է հասարակության հետաքրքրվածությունը եւ ժամանակակից աշխարհի
մարտահրավերներին տեղյակ լինելու սուր անհրաժեշտությունը:
|